Մատչելիության հղումներ

Քննարկվում է երկրաշարժից տուժած երկրներին մարդասիրական ու փրկարարական օգնության տրամադրումը. ՀՀ ԱԳՆ


Հայկական կողմն արդեն իսկ հայտարարել է աջակցություն տրամադրելու իր պատրաստակամության մասին, այժմ քննարկվում է տուժած երկրներին մարդասիրական ու փրկարարական օգնության տրամադրումը: Այս մասին «Ազատությանն» ասաց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը:

Թուրքիայում՝ Սիրիայի հետ սահմանին գրանցված ավերիչ երկրաշարժի կապակցությամբ երկու երկրներին ցավակցել է Հայաստանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան գրառմամբ նաև օգնության պատրաստակամության էր հայտնել։

Վերջին տվյալներով՝ Սիրիայում չորս հայ է զոհվել, ազգությամբ երկու հայ էլ թուրքական Մալաթիայում է մահացել: Ընդհանուր առմամբ, զոհերի թիվը մոտենում է 2 հազարին, և դեռ հնարավոր է աճի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG