Տնտեսական համագործակցության կազմակերպությունը (ՏՀԿ) կողմ է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության փոխադարձ ճանաչման և հարգանքի հիման վրա։ Այս մասին ասվում է կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հավաքին ընդունված հայտարարությունում։
10 մահմեդական երկրների՝ այդ թվում Ադրբեջանին և Թուրքիային միավորող կառույցի հայտարարությունում մասնակից պետությունները «ողջունում են Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային և հաղորդակցական կապեր հաստատելու միջոցառումները»։
Տաշքենդում տեղի ունեցած նիստին ելույթ ունենալով՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը առանձնահատուկ նշանակություն կունենա ամբողջ տարածաշրջանի երկրների միջև համագործակցության զարգացման համար»: