Մատչելիության հղումներ

Արցախում նախադպրոցական հաստատությունների և երկարօրյա ռեժիմով դպրոցների աշխատանքը կմնա կասեցված


Արցախում նախադպրոցական հաստատությունների և երկարօրյա ռեժիմով աշխատող դպրոցների աշխատանքը սննդի ոչ բավարար մատակարարման պատճառով կշարունակվի կասեցված մնալ, տեղեկացնում է Կրթության նախարարությունը:

Հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի դասագործընթացը կկազմակերպվի ժամը 9:00-ից մինչև 13:00-ն՝ առանց սննդի։

Հանրակրթական դպրոցների 1-2-րդ դասարանի աշակերտների դասերը կվերսկսվեն վաղվանից՝ հունվարի 16-ից՝ տարվա ուսումնական պլանով հաստատված ժամկետից մեկ շաբաթ շուտ, իսկ արձակուրդային շաբաթվա օրերը կվերաբաշխվեն գարնանային և ամառային արձակուրդների վրա։

Նախարարությունը հայտնում է, որ 3-12-րդ դասարանների ուսումնական գործընթացը կկազմակերպվի բնականոն հունով։

XS
SM
MD
LG