Մատչելիության հղումներ

Արցախի նախադպրոցական և երկարօրյա ուսումնական հաստատությունների աշխատանքը կկասեցվի


Արցախի նախադպրոցական հաստատությունների, հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և երկարօրյա ռեժիմով աշխատող դպրոցների աշխատանքը սննդի ոչ բավարար մատակարարման պատճառով հունվարի 9-ից ժամանակավորապես կկասեցվի։

Հանրակրթական դպրոցները կշարունակեն գործել բնականոն հունով, հայտնում է Արցախի կրթության նախարարությունը:

Այս որոշման պատճառը, ինչպես նշված է հաղորդագրության մեջ, Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակվելու պատճառն է:

Այսօր Արցախում շրջափակման 29-րդ օրն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG