Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է հայ - ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի գնդակոծության մասին Բաքվի հաղորդումը:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դեկտեմբերի 29-ին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է», - ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:
Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը պնդում է, թե երեկ երեկոյան և գիշերը հայկական Զինված ուժերը տարբեր տրամաչափերի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են Քելբաջարի և Դաշքեսանի ուղղություններով տեղակայված ադրբեջանական դիրքերը: «Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները համարժեք գործողություններ են ձեռնարկել: Լարվածության համար ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա», - ասված է հաղորդագրությունում: