Մատչելիության հղումներ

5 զոհ, 20 վիրավոր Խերսոնի ռուսական հրթիռակոծության հետևանքով


Խերսոնը հրթիռակոծությունից հետո, 24-ը դեկտեմբերի, 2022թ․
Խերսոնը հրթիռակոծությունից հետո, 24-ը դեկտեմբերի, 2022թ․

Պաշտոնական Կիևը հաղորդում է, որ Խերսոն քաղաքի կենտրոնական թաղամասերի՝ այսօր առավոտյան տեղի ունեցած հթրիռակոծության հետևանքով առնվազն հինգ մարդ է զոհվել, ևս 20 վիրավորվել են։ Այդ մասին Տելեգրամի իր ալիքում գրել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն։

«Ահաբեկիչ պետությունը շարունակում է խաղաղ բնակչության ռմբակոծությունների միջոցով «Ռուսական աշխարհը» տարածել», - իր հերթին գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ մեկնաբանելով Խերսոնի հրթիռակոծությունը։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ քաղաքի այն շրջանում, որտեղ որոտացել են պայթյունները, «ռազմական նշանակության օբյեկտներ չեն եղել»։

XS
SM
MD
LG