Մատչելիության հղումներ

Բաքուն ՄԱԿ-ում արված հայտարարությունները կեղծ է անվանում


Բաքուն շարունակում է հերքել Լաչինի միջանցքի տասնօրյա շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված ճգնաժամը, այդ մասին ՄԱԿ-ում հնչած հայտարարություններն էլ անվանում՝ «կեղծ»։ Այս մասին ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական հայտարարությունում։

Ադրբեջանական գերատեսչությունը հայտարարել է, թե «խորապես հիասթափեցնող է, որ ՄԱԿ-ի ԱԽ անդամ որոշ երկրներ չեն խուսափում կողմնակալ, միակողմանի դիրքորոշում ցուցաբերելուց»։

«Հատկապես մտահոգիչ է Ադրբեջանի տարածքի մի մասի սխալ հիշատակումը։ Մենք ևս մեկ անգամ կրկնում ենք միջազգային հանրությանն ուղղված մեր կոչը՝ համոզել Հայաստանին արձագանքել Ադրբեջանի առաջարկին, դադարեցնել քաղաքական և ռազմական սադրանքները, հրաժարվել ագրեսիվ հռետորաբանությունից և գործողություններից»,- հայտարարել է ադրբեջանական դիվանագիտական գերատեսչությունը:

XS
SM
MD
LG