Մատչելիության հղումներ

Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցիները դատապարտում են ՄԱԿ ԱԽ-ում հնչած կոչերը


Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի ցուցարարները, !2-ը դեկտեմբերի, 2022թ.
Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի ցուցարարները, !2-ը դեկտեմբերի, 2022թ.

Արդեն 10-րդ օրը Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն արգելափակող ադրբեջանցիները հայտարարություն են տարածել՝ դատապարտելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հնչած՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման կոչերը:

«Մենք՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, մտահոգված ենք, որ բողոքի խաղաղ ակցիան ընդդեմ ռուսական խաղաղապահ զորախմբի ժամանակավոր տեղակայման տարածքում բնական ռեսուրսների ապօրինի շահագործման և բնապահպանական տեռորի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դեկտեմբերի 20-ի նիստում որոշ պետությունների կողմից ներկայացվել է միակողմանի, կողմնակալ կերպով, քննարկումները չեն արտացոլել իրական իրավիճակը, և մենք ափսոսանք ենք հայտնում այդ կապակցությամբ», - ասվում է հայտարարությունում:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Լաչինի միջանցքը փակ պահող ադրբեջանցիները նաև վստահեցրել են, թե հումանիտար խնդիրների ծագման դեպքում «պատրաստ են մոբիլիզացնել իրենց բոլոր ռեսուսրները դրանք կանխելու համար»:

Պաշտոնական Բաքուն դեռևս չի արձագանքել հայկական կողմի պահանջով հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում հնչած հայտարարություններին:

XS
SM
MD
LG