Մատչելիության հղումներ

Human Rights Watch. Ադրբեջանը և ռուս խաղաղապահները պետք է ապահովեն, որ Լաչինի միջանցքը բաց մնա


 Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլյամսոն, արխիվ
Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլյամսոն, արխիվ

«Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի երկարատև արգելափակումը կարող է հանգեցնել սարսափելի հումանիտար հետևանքների», - հայտարարել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլյամսոնը:

«Անկախ նրանից, թե ով է փակում ճանապարհը, Ադրբեջանի իշխանությունները և այնտեղ տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերը պետք է ապահովեն, որ մուտքը բաց մնա՝ ապահովելու համար ազատ տեղաշարժը և հիմնական ապրանքների ու ծառայությունների հասանելիությունը։ Որքան երկար տևի հիմնական ապրանքների մատակարարումների և ծառայությունների խափանումը, այնքան մեծ կլինի վտանգը քաղաքացիական անձանց համար», - ընդգծել է հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրենը:

Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի: Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Միջանցքը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։ Հիվանդանոցները չեն ստանում անհրաժեշտ բժշկական ապրանքներ ու դեղորայք, մթերային խանութների դարակները կիսադատարկ են։

XS
SM
MD
LG