Մատչելիության հղումներ

Արդեն հինգերորդ օրն է Ադրբեջանը շարունակում է փակ պահել Լաչինի միջանցքը


Արդեն հինգերորդ օրն է Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։

Ըստ Արցախի տեղեկատվական շտաբի՝ ավելի քան 1100 մարդ, որից 270-ը անչափահաս, չի կարողանում վերադառնալ սեփական տները։

Շտաբը միաժամանակ տեղեկացնում է, որ սննդի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների առկայությունն առայժմ բավարարում է բնակչության պահանջներին։

Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը փակվել է դեկտեմբերի 12-ի առավոտյան։ Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Ճանապարհը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։ Հիվանդանոցները չեն ստանում անհրաժեշտ բժշկական ապրանքներ ու դեղորայք, մթերային խանութների դարակները կիսադատարկ են։

XS
SM
MD
LG