Մատչելիության հղումներ

Պուտինի համար արցախահայության հարցը միայն իր խաղաղապահներին այնտեղ պահելու միջոց է․ Քոչինյան


Ռուսաստանի նախագահի համար արցախահայության հարցը միայն իր խաղաղապահներին այնտեղ պահելու, Արցախն էլ՝ Հայաստանի և Ադրբեջանի վրա վերահսկողություն պահպանելու միջոց է, «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արեգ Քոչինյանը՝ որպես դրա վառ ապացույց նշելով Սոչիի եռակողմ հանդիպման արձանագրությունը։

Այնտեղ չկա խոսք ո՛չ Արցախի մասին, ո՛չ կարգավիճակի մասին, նկատեց Քոչինյանը։

«Որևէ խոսք, ըստ էության, մեզ հուզող թեմաների մասին չկա, կար միայն արձանագրում Ռուսաստանի խաղաղապահ կոնտինգենտի մասին, ընդ որում, նշվում էր խաղաղապահ կոնտինգենտ, բայց չէր նշվում, թե այդ խաղաղապահ կոնտինգենտը որտեղ է, կարծես օդում ինչ-որ մի անորոշ տարածքում է էդ խաղաղապահ կոնտինգենտը տեղակայված։ Այսինք՝ ինչ-որ կարևոր է Ռուսաստանի համար, նշվել է այդ արձանագրության մեջ, ինչ-որ կարևոր չէ, չէր նշվել», - ասաց քաղաքական վերլուծաբանը։

Ընդգծելով հանդիպումների հաճախականությունն ու քանակությունը՝ Քոչինյանը դրանք «սովետական լավագույն ավանդույթների՝ գլավկոմների հանդիպումների հետ» համեմատեց։

«Ինձ համար ավելի մտահոգիչ է տնային աշխատանքի բացակայությունը, որը որ հնարավորություն կտար կառավարելի դարձնելու և հնարավորինս մեղմելու Ռուսաստանից մեր կախվածության մակարդակը։ Դա և՛ էներգակիրների հարցն է, և՛ երկկողմանի առևտրի հարցն է, և՛ գազի պահեստարանների կարողությունների մեծացման հարցն է, դա ռազմատեխնիկական թեմաներն են, այսինքն՝ տնային աշխատանք, որը որ թույլ կտար մեզ խոսել այ էդ հանդիպումների քանակության նվազեցման մասին, Ռուսաստանից մեր կախվածության մակարդակի նվազեցման մասին, ի վերջո, դա է կարևորը։ Ոչ թե կարևոր է, թե մենք ում հետ ենք հանդիպում և ոնց ենք հանդիպում, այլ շատ ավելի կարևոր է, թե մենք տանն ինչ տնային աշխատանք ենք անում՝ մեր արտաքին քաղաքականությունը սպասարկելու համար։ Այստեղ է, որ ես ամենամեծ խնդիրն եմ տեսնում ու էդ խնդրի հավելվածն եմ դիտարկում այս հանդիպումների քանակը։ Այսինքն՝ չենք անում տնային աշխատանք և, որպես դրա հետևանք, գնում ենք այս զեկույցների նմանվող շարանին ենք մասնակցում՝ հանդիպումներին», - ասաց քաղաքական վերլուծաբանը։

Հայաստանի և Ռուսաստանի նախագահները վերջին անգամ հանդիպեցին դեկտեմբերի 9-ին Բիշքեկում։ Տարածաշրջանում իրավիճակը շարունակում է լարված մնալ, գլխավոր խնդիրը Լեռնային Ղարաբաղն է, հանդիպմանն ասել է Փաշինյանը, հավելելով, թե ուզում է Կրեմլի ղեկավարի հետ քննարկել տեղում ստեղծված իրավիճակը։ Թե ինչպես էՀայաստանի վարչապետի մտահոգություններին արձագանքել Ռուսաստանի նախագահը, հստակ չէ։ Պուտինը հանդիպման բաց հատվածում ղարաբաղյան խնդրին ընդհանրապես չի անդրադարձել։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG