Մատչելիության հղումներ

Իրանում կախաղան են հանել բողոքի ակցիաների մասնակից Մոհսեն Շեքարիին


Հեռախոսային հաղորդագրություն 23-ամյա Մոհսեն Շեքարիի մահապատժի մասին
Հեռախոսային հաղորդագրություն 23-ամյա Մոհսեն Շեքարիի մահապատժի մասին

Իրանում այսօր առավոտյան ի կատար են ածել բողոքի հակապետական զանգվածային ակցիաներին մասնակցելու համար գերագույն պատժի դատապարտված 11 մեղադրյալներից առաջինի՝ Մոհսեն Շեքարիի մահապատիժը:

Ըստ Թեհրանից ստացված հաղորդագրությունների, նրան այսօր առավոտյան կախաղան են հանել: Հեղափոխական դատարանը նրան մեղադրել է «Աստծո նկատմամբ թշնամանքի համար»:

Սեպտեմբերի 25-ին նա մասնակցել է Թեհրանում փողոցների մեկը փակելու բողոքի ակցիային և դանակով վիրավորել է «Բասիջի» իշխանամետ աշխարհազորայիններից մեկին:

23-ամյա երիտասարդը հայտարարել է, որ իրեն «դատել են ցուցադրաբար և առանց իրավական ընթացակարգի կանոններն ապահովելու»:

Իրանում բողոքի զանգվածային ակցիաների ընթացքում զոհվել է ավելի քան 450 մարդ, այդ թվում՝ տասնյակ երեխաներ:

Իրանում բողոքները սկսվել են այն բանից հետո, երբ սեպտեմբերի 16-ին ոստիկանության բաժանմունքում մահացել է մահմեդական գլխաշորը՝ հիջաբը, ոչ պատշաճ ձևով կրելու համար բերման ենթարկված ազգությամբ քուրդ երիտասարդ կինը՝ Մահսա Ամինին:

Մոտ 18 հազար մարդ կալանավորված է: Իրանի այաթոլաների ռեժիմը պնդում է, որ զանգվածային բողոքներն ուղղորդում են Միացյալ Նահանգները և Իսրայելը:

Իշխանությունը բողոքի ակցիաների մասնակիցներին անվանում է «վարձով օտարերկրացիների հրահանգները կատարող ազգի դավաճաններ»:

XS
SM
MD
LG