Մատչելիության հղումներ

Իրանում բարոյականության ոստիկանությունը լուծարվում է. լրատվամիջոցներ


Իրան - Բախումներ Մուրմուրի քաղաքում, 5-ը դեկտեմբերի, 2022թ.
Իրան - Բախումներ Մուրմուրի քաղաքում, 5-ը դեկտեմբերի, 2022թ.

Իրանում սաստկացող ցույցերի ու լայնածավալ գործադուլների ֆոնին լրատվամիջոցները հայտնում են բարոյականության ոստիկանության լուծարման մասին։

ISNA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ երկրի գլխավոր դատախազն ասել է, որ կրոնական ոստիկանությունը, որը պատասխանատու է իսլամական հագուստի կանոնների պահպանման համար, վերացվում է: Միևնույն ժամանակ, նշվում է, որ հիջաբի մասին օրենքները կվերացվեն կամ կազատականացվեն։


Երկրում արդեն մի քանի ամիս է՝ զանգվածային ցույցեր են։ Դրանք բռնկվել են ծագումով քուրդ 22-ամյա Մահսա Ամինիի մահից հետո։ Երիտասարդ կինը ձերբակալվել էր հիջաբը ոչ պատշաճ կրելու մեղադրանքով։

Զանգվածային ցույցերի հետևանքով, ըստ իրավապաշտպանների, առնվազն 470 մարդ է զոհվել, 18 հազար մարդ էլ ձերբակալվել է։ Պաշտոնական տվյալներով՝ զոհվածների թիվը շուրջ 300 է:

XS
SM
MD
LG