Մատչելիության հղումներ

Թալիբներն արգելել են «Ամերիկայի ձայն» և «Ազատություն» ռ/կ աֆղանական ծառայությունների հեռարձակումը


Աֆղանստանի իշխանությունը զավթած թալիբների կառավարությունը արգելել է երկրում «Ամերիկայի ձայն» և «Ազատություն» ռադիոկայանի աֆղանական ծառայությունների հեռարձակումը։ Մոտ չորս տասնամյակ երկրում հեռարձակվող լրատվամիջոցների գործունեության արգելը թալիբները բացատրում են «դրանց բովանդակության վերաբերյալ ստացված բողոքները»։

Թե ինչ բողոքների մասին է խոսքը, Աֆղանստանի իշխող վարչախումբը չի հստակեցրել։

Անցյալ տարի իշխանությունը զավթելուց ի վեր թալիբները մի շարք աղմկահարույց սահմանափակումներ են մտցրել երկրում գործող լրատվամիջոցների և լրագրողների համար, այդ թվում՝ պահանջելով կին հաղորդավարներից էկրաններին երևալ բացառապես դիմակով:

Իրավապաշտպանները ծայրահեղ կրոնական խմբավորման ներկայացուցիչներին մեղադրում են լրատվամիջոցների լայնածավալ գրաքննության, լրագրողների նկատմամբ ոտնձգությունների և կին լրագրողների աշխատանքին խոչնդոտելու համար։ Այդ քաղաքականության պատճառով Աֆղանստանում տասնյակ մասնավոր հեռուստաալիքներ, ռադիոկայաններ և տպագիր լրատվամիջոցներ դադարեցրել են իրենց գործունեությունը, ԶԼՄ-ների հարյուրավոր աշխատակիցներ լքել են երկիրը՝ հնարավոր հետապնդումից խուսափելու համար։

XS
SM
MD
LG