Մատչելիության հղումներ

Թալիբների՝ իշխանությունը վերցնելուց մեկ տարի անց Աֆղանստանում իրավիճակը մնում է սարսափելի. Բորել


Աֆղանստանում թալիբների ղեկավարների կողմից երկիրը վերագրավելուց մեկ տարի անց մարդկանց վիճակը մնում է «սարսափելի», գրել է Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը Եվրահանձնաժողովի կայքում հրապարակված վերլուծության մեջ:

«Թեև Աֆղանստանը դուրս է մնացել լրատվականների վերնագրերից, այնուամենայնիվ, ժողովրդի համար իրավիճակը սարսափելի է», - նշել է Բորելը, ընդգծելով՝ չնայած ավելի վաղ տրված խոստումներին՝ աղջիկներին արգելված է կրթվել, երկրում սով է (բնակչության 70 տոկոսը), շատ աֆղանստանցիներ ապրում են վախի մեջ կամ աքսորում»:

Չնայած թալիբների հորդորներին՝ «ոչ մի կառավարություն, նույնիսկ Պակիստանը կամ Կատարը, պաշտոնապես չի ճանաչել» նրանց կառավարությունը պատերազմից տուժած երկրում, ընդգծել է Բորելը:

Թալիբները Քաբուլը գրավեցին 2021 թվականի օգոստոսի 15-ին՝ 20 տարի երկրում տեղակայված ԱՄՆ ուժերի դուրս գալուց հետո։

XS
SM
MD
LG