Երևանում այսօր կանցկացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Արտգործնախարարների խորհրդի նիստը, որին կհաջորդի ԱԳ նախարարների խրհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը։
ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ կքննարկվեն ՀԱՊԿ հավաքական անվտանգության գոտում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, նաև ՀԱՊԿ շրջանակում արտաքին քաղաքական, ռազմական և հակաահաբեկչական համագործակցությանն առնչվող որոշումների փաթեթ՝ ուղղված հավաքական անվտանգության համակարգի ամրապնդմանը և հետագա զարգացմանը։
Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, նախատեսվում է ընդունել մի քանի կարևոր քաղաքական հայտարարություններ, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հայտարարությունները միջազգային և տարածաշրջանային անվտանգության և սպառազինությունների վերահսկման հետ կապված:
Վաղը Հայաստանի մայրաքաղաքում անցկացվելու է ՀԱՊԿ գագաթնաժողովը:
ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը: