Մատչելիության հղումներ

Ճապոնիան խստորեն դատապարտել է Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումը


Ճապոնիայի պաշտպանության նախարար Յասուկազու Համադան հայտնում է հյուսիսկորեական հրթիռային փորձարկման մասին, Տոկիո:
Ճապոնիայի պաշտպանության նախարար Յասուկազու Համադան հայտնում է հյուսիսկորեական հրթիռային փորձարկման մասին, Տոկիո:

Ճապոնիան խստորեն դատապարտել է այսօր Հյուսիսային Կորեայի իրականացրած հրթիռի հերթական փորձարկումը և այն անվանել է «բացարձակ անընդունելի»:

Հրթիռը հասել է մոտ 50 կիլոմետր բարձրության, 250 կիլոմետր տարածություն է անցել: Ճապոնիայի պաշտպանության նախարար Յասուկազու Համադան ասել է, որ Տոկիոն Պեկինի միջոցով դիվանագիտական խողովակով խիստ բողոք է հայտնել Փհենյանին:

«Այս տարեսկզբից ի վեր Հյուսիսային Կորեան սկսել է բալիստիկ հրթիռներ փորձարկել՝ աննախադեպ ծավալով: Դա էապես վտանգում է Կորեական թերակղզու և ամբողջ տարածաշրջանի կացությունը: Հյուսիսային Կորեան հետզհետե ավելացնում է սադրանքները և նման միակողմանի գործողություններով սպառնում է Ճապոնիայի ու ամբողջ տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը, սա բացարձակ անընդունելի գործելակերպ է»,- ասել է նախարար Համադան:

Ըստ Ճապոնիայի առափնյա պաշտպանության ծառայության հաղորդագրության՝ հյուսիսկորեական հրթիռն երկինք արձակվելուց մի քանի րոպե անց ծովն է ընկել:

XS
SM
MD
LG