Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեան նորից հրթիռային փորձարկումներ է իրականացրել


Հարավկորեական հեռուստատեսությունը հաղորդում է Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռային փորձարկումների մասին, Սեուլ, 10-ը սեպտեմբերի, 2019թ․
Հարավկորեական հեռուստատեսությունը հաղորդում է Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռային փորձարկումների մասին, Սեուլ, 10-ը սեպտեմբերի, 2019թ․

Կորեական թերակղզու ապամիջուկայնացման շուրջ բանակցությունները վերսկսելու մասին Վաշինգտոնից հնչած հայտարարություններից ժամեր անց Հյուսիսային Կորեան հերթական ենթադրյալ հրթիռային փորձարկումներն է իրականացրել:

Հարավային Կորեայի տվյալներով՝ փորձարկումներն իրականացվել են երեքշաբթի օրը մայրաքաղաք Փհենյանի հարավային արվարձաններից դեպի Ճապոնական ծով մոտ 330 կիլոմետր թռիչքագծով:

Հունիսի վերջին Միացյալ Նահանգների և Հյուսիսային Կորեայի առաջնորդների միջև տեղի ունեցած հանդիպումից հետո, որի ընթացքում կողմերը պայմանավորվել են շարունակել ապամիջուկայնացման շուրջ բանակցությունները, Փհենյանը արդեն 8-րդ անգամ է հրթիռային փորձարկում իրականացնում: Փորձագետների կարծիքով՝ այդ քայլերով հյուսիսկորեական իշխանությունը փորձում է ճնշում գործադրել Վաշինգտոնի նկատմամբ՝ անվտանգության և պատժամիջոցների մեղմացման երաշխիքներ ստանալու նպատակով:

XS
SM
MD
LG