Մատչելիության հղումներ

Վուչիչ. «Ուկրաինայում Խերսոնի համար կռիվը վճռական է, Ստալինգրադի ճակատամարտ է սպասվում»


Սերբիայի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Վուչիչ և Վլադիմիր Պուտին, արխիվ
Սերբիայի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Վուչիչ և Վլադիմիր Պուտին, արխիվ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Pink հեռուստակայանի թղթակցի հետ զրույցում երեկ ասել է, որ Ուկրաինայի պատերազմում Խերսոնի համար ակնկալվող կռիվը վճռական նշանակություն կունենա: Նա այդ սպասվող բախումը համեմատել է Երկրորդ աշխարհամարտում Ստալինգրադի ճակատամարտի հետ:

«Առջևում ծանր ժամանակներ են, հաջորդ ձմեռն այս ձմռան համեմատությամբ է'լ ավելի ծանր կլինի: Վճռականը Խերսոնի համար կռիվն է, թե' մեկ և թե' մյուս կողմը կիրառում են հազարավոր հրասայլեր, թռչող սարքեր ու հրետանի: Ստալինգրադի ճակատամարտ է լինելու», - ասել է Սերբիայի ղեկավարը:

Վուչիչի փոխանցմամբ` Արևմուտքը ենթադրում է, որ Խերսոնի համար կռվում սատարելով Ուկրաինային՝ կկարողանա քայքայել Ռուսաստանը: Ռուսաստանն էլ ենթադրում է, որ Խերսոնը պահելու դեպքում կկարողանա պաշտպանել այն, ինչ գրավել է պատերազմի սկզբում և ավարտին հասցնել հակամարտությունը:

«Դա լրացուցիչ բարդություններ կստեղծի ամենուր», - ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը:

Բռնակցված Խերսոնում Մոսկվայի կողմից ղեկավար նշանակված Կիրիլ Ստրեմոուսովը նախօրեին ասել է, որ ուկրաինացիները մեծ թվով հրասայլեր և զրահամեքենաներ են կուտակում մարզի մատույցներում, ինչը վկայում է լայնածավալ հարձակում նախապատրաստելու մասին:

XS
SM
MD
LG