Մատչելիության հղումներ

Ուկրաինան պնդում է՝ Ռուսաստանը զորք է կուտակում Դնեպրի աջ ափին


Ուկրաինացի զինվորականները հայտարարել են, որ Ռուսաստանը զորք է կուտակում Դնեպր գետի աջ ափին՝ ամենայն հավանականությամբ պատրաստվելով Խերսոնի համար առանցքային մարտերին։

Ավելի վաղ ռուսաստանցի պաշտոնյաները հայտնել են, որ քաղաքից տարհանել են բոլոր խաղաղ բնակիչներին։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն, այսօր տարածած հայտարարությամբ, պնդում է, որ Մոսկվան մինչև 1000 վերջերս մոբիլիզացված զինվորներով լրացրել է Խերսոնի մարզում ուկրաինական հակահարձակման հետևանքով կրած կադրային կորուստները:

Անկախ աղբյուրներին պատերազմի պայմաններում չի հաջողվում անմիջապես ստուգել հակամարտող կողմերի պնդումները։

Խերսոնը Ռուսաստանի կողմից բռնակված չորս շրջաններից մեկն է, որի նկատմամբ ռուսական զորքը չունի լիակատար վերահսկողություն։ Վերջին շաբաթներին ուկրաինական բանակը շարունակում է հարձակումները՝ շրջանը վերադարձնելու նպատակով:

XS
SM
MD
LG