Մատչելիության հղումներ

Պուտինը Խերսոնի շրջանի բնակիչներին կոչ է անում անհապաղ տարհանվել


Վլադիմիր Պուտինը Կարմիր հրապարակում մասնակցում է Ռուսաստանի միասնության օրվա միջոցառմանը, Մոսկվա, 4 նոյեմբերի, 2022թ.
Վլադիմիր Պուտինը Կարմիր հրապարակում մասնակցում է Ռուսաստանի միասնության օրվա միջոցառմանը, Մոսկվա, 4 նոյեմբերի, 2022թ.

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Խերսոնի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել:

Մոսկվան Ռուսաստանի մաս է հռչակել Խերսոնը և ևս երեք ուկրաինական շրջաններ: Կիևը և միջազգային համայնքը դա չեն ճանաչել:

Խերսոնի վերաբերյալ հորդորը Պուտինը հնչեցրել է այսօր՝ Կարմիր հրապարակում, Ռուսաստանի միասնության օրվան նվիրված միջոցառման ընթացքում:

«Նրանք, ովքեր ապրում են Խերսոնի շրջանում, պարտավոր են անհապաղ տարհանվել, քանի որ ընթանում են ծանր մարտեր: Քաղաքացիական բնակչությունը չպետք է տուժի հրետակոծություններից, հարձակումներից և հակահարձակումներից ու ռազմական այլ գործողություններից»,- ասել է Պուտինը:

Խերսոնից տարհանվածներին ժամանակավոր բնակեցնում են 2014-ին բռնակցված Ղրիմում, ինչպես նաև Ռուսաստանի այլ շրջաններում:

XS
SM
MD
LG