Մատչելիության հղումներ

Խերսոնից ավելի քան 70 հազար բնակիչ է տարհանվել, ինչպես նաև ռուս զորավարների արձաններ ու աճյուն


Խերսոնի մարզում Ռուսաստանի կողմից նշանակված նահանգապետ Վլադիմիր Սալդոն այսօր հայտնել է, որ ավելի քան 70 հազար բնակիչ դուրս է բերվել քաղաքից։

Օգոստոսի կեսերից ուկրաինական ուժերը Խերսոնի մարզում հակահարձակման են անցել, նրանք մոտենում են կենտրոնական քաղաք Խերսոնին։

Խերսոնից դուրս են բերվել նաև քաղաքի հիմնադիրը համարվող իշխան Գրիգորի Պոտյոմկինի մնացորդները, նա հուղարկավորված էր Եկատերինսկի տաճարի տարածքում։ Տարհանել են նաև զորավար Ալեքսանդր Սուվորովի կիսանդրին և ծովակալ Ֆյոդոր Ուշակովի արձանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG