Մատչելիության հղումներ

ՀՀ ԱԺ-ից հաստատում են՝ Զատուլինի այցը Հայաստան համարվել է անցանկալի


ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի այցը Հայաստան համարվել է անցանկալի։ Այդ մասին Զատուլինը գրել է Տելեգրամում՝ հրապարակելով՝ Հայաստանի Ազգային ժողովի նամակը։

Նամակում, մասնավորապես նշվում է․ - «ՀՀ Ազգային ժողովի ղեկավարության անունից հայտնում ենք, որ, ցավոք, Հայաստանի Հանրապետության մասին վերջին շրջանի Ձեր հայտարարությունները վնասում են մեր պետությունների բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը։ Սրանով պայմանավորված, ապագայում Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն համարվում է անցանկալի»։

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանն «Ազատությանը» հաստատեց՝ նման նամակ Ազգային ժողովից ուղարկվել է Զատուլինին։

Կոնստանտին Զատուլինը սա վիրավորական քայլ է գնահատել՝ նշելով անակնկալի է եկել։

XS
SM
MD
LG