Մյանմայի ընդդիմության առաջնորդ, նախկին պետական խորհրդական Աուն Սան Սու Չժին և տնտեսական հարցերով նրա ավստրալացի օգնական Շոն Թերնելը մեղավոր են ճանաչվել պետական գաղտնիքներ տարածելու հոդվածով և դատապարտվել են 3 տարվա ազատազրկման:
Մյանմայում պետական խորհրդականի պաշտոնը հավասարազոր է վարչապետի պաշտոնին: Երկրում իշխանությունը զավթած զինվորական խունտայի դատարանը պատժաժամկետներ է սահմանել նաև Աուն Սան Սու Չժիի նախկին կառավարության ևս երեք նախարարների նկատմամբ:
77-ամյա Նոբելյան Խաղաղության մրցանակի դափնեկիր Աուն Սան Սու Չժին ավելի վաղ արդեն դատապարտվել է տարբեր հոդվածներով, և այս նոր դատավճռով նրա ազատազրկման ընդհանուր ժամկետը կկազմի 23 տարի:
Մյանմայի զինվորականները 2021 թվականի փետրվարին են զավթել իշխանությունը՝ հիմնվելով սահմանադրության հոդվածի վրա, ըստ որի բանակը երկրի կայուն գոյության հիմնական երաշխավորն է:
Զինվորական դատավորները հայտարարել են, թե 2020 թվականի նոյեմբերի ընտրություններում Աուն Սան Սու Չժիի առաջնորդած «Ազգային լիգա հանուն դեմոկրատիայի» կուսակցության օգտին խոշոր ընտրակեղծիքներ են արվել ,և լիդերի համար խափանման միջոց են ընտրել տնային կալանքը:
Այս հոդվածով մեղավոր ճանաչվելու դեպքում նա կարող է դատապարտվել ցմահ ազատազրկման: