Մյանմարի ընդդիմության առաջնորդ Աուն Սան Սու Չժին այսօր Օսլոյում ստացել է Խաղաղության Նոբելյան մրցանակը, որը նրան շնորհվել էր 1991 թվականին:
Իր խոսքում նա նշել է, որ 21 տարի առաջ Նոբելյան մրցանակին արժանացել էր, երբ գտնվում էր տնային կալանքի տակ, եւ դա օգնեց հաղթահարել մեկուսացումը։ Աուն Սան Սու Չժին վստահեցրել է, որ աշխարհը ժողովրդավարություն կպահանջի զինվորականների վերահսկողության տակ գտնվող իր հայրենիքում:
Նոբելյան մրցանակը 21 տարի առաջ ստացել էին նրա զավակները, իսկ դրամական պարգեւը` 1 միլիոն 300 հազար դոլարը նա հատկացրել էր Մյանմարի ժողովրդի համար առողջապահական ու կրթական համալիրի կառուցմանը:
Իրավապաշտպանը 15 տարի անցկացրել է տնային կալանքի տակ: Նա երբեք չի մտածել երկրից հեռանալու մասին, նույնիսկ 1989 թվականին, երբ կարճ ժամանակով ազատ էր արձակվել. Աուն Սան Սու Չժին վախենում էր, որ երբ հեռանա երկրից, զինվորական իշխանությունը իր վերադարձը այլեւս չի թույլատրի:
Զինվորական 50-ամյա իշխանությունից հետո անցյալ տարի Մյանմարում քաղաքացիական կառավարություն ձեւավորվեց: