Մատչելիության հղումներ

Մյանմայում ոստիկանները ցրում են հեղաշրջման դեմ բողոքի ցույցերը


Մյանմայի ընտրված իշխանությունների աջակիցների բողոքի ցույցը, Յանգոն, 7-ը փետրվարի, 2021թ.
Մյանմայի ընտրված իշխանությունների աջակիցների բողոքի ցույցը, Յանգոն, 7-ը փետրվարի, 2021թ.

Ոստիկանությունը Մյանմայի մայրաքաղաք Նայպիտավում ջրցաններով ցրել է ցույցը, որի մասնակիցները պահանջել են ազատ արձակել պետական հեղաշրջման արդյունքում ձերբակալված ընտրյալ ղեկավար Աուն Սան Սու Չժիին և նրա քաղաքական զինակիցներին:

Փետրվարի 1-ին զինվորականների կազմակերպած հեղաշրջումից հետո հազարավոր քաղաքացիներ պարբերաբար կազմակերպում են ցույցեր և երթեր ոչ միայն Նայպիտավում, այլև Յանգոնում և խոշոր այլ քաղաքներում:

Զինվորականները մեկ տարով արտակարգ դրություն են հայտարարել: Նրանք կալանավորել են քաղաքացիական ղեկավարներին` պնդելով, թե իշխանությունը չի կարողանում արդար ընտրություններ անցկացնել և կարգուկանոն ապահովել:

Միջազգային համայնքը դատապարտել է հեղաշրջումը: ՄԱԿ-ը պահանջել է անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալված քաղաքական գործիչներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG