Մատչելիության հղումներ

ԼՂ ԱԺ խմբակցությունների ղեկավարները Վոլկովի հետ քննարկել են ստեղծված իրավիճակը


Անդրեյ Վոլկովը ՀՀ ՊՆ-ում, 27-ը մայիսի, 2022թ․
Անդրեյ Վոլկովը ՀՀ ՊՆ-ում, 27-ը մայիսի, 2022թ․

Արցախի Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարներն այսօր հանդիպել են Արցախում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար գեներալ- մայոր Անդրեյ Վոլկովի հետ, քննարկել ընդհանուր ստեղծված իրավիճակը, տարածաշրջանում առկա և հետագա հնարավոր զարգացումները։

Ըստ Արցախի Ազգային ժողովի պաշտոնական կայքէջի՝ հանդիպմանն անդրադարձել են Լաչինի միջանցքի գործարկված նոր երթուղու հետ կապված հասարակության մոտ առկա որոշ խնդիրներին։ Վոլկովը հավաստիացրել է, որ միջանցքի անվտանգությունն ամբողջությամբ գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո և ընթացիկ շինարարական աշխատանքների ավարտմանը զուգընթաց կվերանան առկա խնդիրները։

Օգոստոսի 30-ից երեկոյան ժամը 8-ից Լաչինի միջանցքը փակվեց հայերի համար, մինչև միջանցքին փոխարինող հիմնական՝ Կոռնիձորով անցնող ճանապարհն ավարտին հասցնելը, Հայաստան-Արցախ ցամաքային կապն ապահովվում է Աղավնո-Բերձորը շրջանցող 4.7 կիլոմետրանոց ճանապարհով, որն ադրբեջանցիների կառուցած կամրջով միանում է Շուշիի Բերդաձորի ենթաշրջանի գյուղերին: Ճանապարհի անվտանգությունն ապահովում են թե՛ ռուս խաղաղապահները, թե՛ Արցախի ոստիկաններն ու փրկարարները: Շուրջ 21 կիլոմետր երկարություն ու 11 մետր լայնություն ունի նոր ճանապարհը, որ հետագայում էլ հիմնական միջանցքի մի հատվածն է դառնալու։

XS
SM
MD
LG