Մատչելիության հղումներ

Խովաևն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը


Հայ-ադրբեջանական կարգավորման հարցով Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին այսօր Բաքվում ընդունել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

ԱՊԱ գործալությանն Ադրբեջանի արտաքին գերատեսչությունից հայտնել են, որ կողմերը քննարկել են Ադրբեջանի և Ռուսաստանի երկկողմ օրակարգի վերաբերյալ հարցեր, տարածաշրջանում տիրող իրավիճակը, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի տարբեր ասպեկտներն ու այդ համատեքստում ձեռնարկված քայլերը, «վստահության ամրապնդման ուղղությամբ իրականացված աշխատանքը», ինչպես նաև մտքեր են փոխանակել այս գործընթացի հեռանկարների վերաբերյալ։

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Իգոր Խովաևը Բաքվում է` քննարկելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարները։ Զախարովան տեղեկացրել էր, որ Խովաևը նույն նպատակով այցելելու է նաև Երևան։

XS
SM
MD
LG