Մատչելիության հղումներ

«Սուրմալու»-ի պայթյունի գործով 4 անձ ձերբակալվել է


«Սուրմալու» առևտրի կենտրոնը պայթյունից հետո, Երևան, 17-ը օգոստոսի, 2022թ.
«Սուրմալու» առևտրի կենտրոնը պայթյունից հետո, Երևան, 17-ը օգոստոսի, 2022թ.

Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի գործով 4 անձ ձերբակալվել է, հաղորդում է Գլխավոր դատախազությունը:

Քննչական կոմիտեի հասարակայնության հետ բաժնի պետ Վարդան Թադևոսյանն «Ազատությանը» փոխանցեց, որ ձերբակալվածներից երեքը պահեստը շահագործող անձինք են, չորրորդը՝ «Սուրմալու»-ի փոխտնօրենը։ Նրան և վարձակալներից մեկին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք», մյուս երկուսին՝ 165-րդ հոդվածի 2-րդ մասով՝ 165-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելը»:

Ոչ Գլխավոր դատախազությունը, ոչ էլ Քննչական կոմիտեն անուններ չեն հրապարակում։

«Սուրմալու»-ում պայթյունի հետևանքով, վերջին տվյալներով, 16 մարդ է զոհվել, ևս մեկը համարվում է անհետ կորած:

Մանրամասները տե՛ս այստեղ

XS
SM
MD
LG