Լատվիայի իշխանությունների կարգադրությամբ երեկ մայրաքաղաք Ռիգայում ապամոնտաժվել է խորհրդային ժամանակաշրջանի հայտնի արձաններից մեկը՝ «Խորհրդային Լատվիան և Ռիգան գերմանացի ֆաշիստներից ազատագրողների մոնումենտը»:
Այդ համալիրը կառուցվել է 1985 թվականին, երբ ներկայումս ՆԱՏՕ-ի ու Եվրամիության անդամ Լատվիան դեռ Խոհրդային Միության մաս է կազմել:
Կարմիր բանակի մեծ աստղով պսակված վեր խոյացող մոտ 80-մետրանոց մոնումենտը՝ 1991 թվականից սկսած, երբ Լատվիան անկախություն է հռչակել, մշտապես եղել է ազգամիջյան վեճերի, տարաձայնությունների առիթ:
Լատվիայում բնակվող ռուսներից շատերը բողոքել են արձանն ապամոնտաժելու որոշման դեմ, սակայն բուն ապամոնտաժման օրը լուրջ միջադեպեր չեն եղել: Չորս մարդ բերման է ենթարկվել:
Լատվիայի բնակչության մոտ 24 տոկոսը ռուսներ են: Անցած տասնամյակներին ձևավորված ավանդույթի համաձայն նրանք ամեն տարի մայիսի 9-ին հավաքվել են արձանի մոտ՝ նշելու Հայրենական մեծ պատերազմում Խոհրդային Միության հաղթանակը: