Ռուս հայտնի դերասանուհի Չուլպան Խամատովան Լատվիայում անցկացրած արձակուրդից հետո չի վերադարձել Ռուսաստան՝ իր երկրի՝ Ուկրաինա ներխուժման հետևանքով:
YouTube-ով հեռարձակված հարցազրույցում 46-ամյա դերասանուհին, որ նաև ղեկավարում է մանկական քաղցկեղի դեմ պայքարի «Նվիրիր ինձ կյանք» բարեգործական հիմնադրամը, իր իրավիճակը որակել է աքսոր:
«Ի սկզբանե մտածում էի, որ կսպասեմ, հետո ստորագրեցի պատերազմի դեմ խնդրագիրը, հետո ինձ հասկացրին, որ անցանկալի կլինի վերադարձս: Ես գիտեմ, որ դավաճան չեմ, ես շատ եմ սիրում իմ հայրենիքը», - հայտարարել է դերասանուհին։
Փետրվարի 24-ին՝ հենց պատերազմի մեկնարկի օրը, Խամատովան Facebook-ի իր էջում կոչ էր արել դադարեցնել ռազմական գործողությունները։