Միակողմանի կբացվի Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո փակված Քրիստափորի փողոցը։ Լուրը հաղորդում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության խոսնակը՝ տեղեկացնելով, որ երեկ Ոստիկանության, Քննչական կոմիտեի և ԱԻՆ պաշտոնյանները քննարկել են հարցը։
Նախօրեին «Սուրմալու»-ի դիմացի մայթում տեղակայված «Փեթակ» առևտրի կենտրոնի տնտեսվարողները պահանջում էին հստակ օր ասել, թե երբ կարող են վերադառնալ աշխատանքի։ Առնվազն 16 մարդու կյանք խլած պայթյունից հետո առևտրի կենտրոնը փակ էր։