Այսօր Բրյուսելում կայացել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և արտաքին հարաբերությունների գծով Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը:
«Այսօր Բրյուսելում Հիքմեթ Հաջիևի և Արմեն Գրիգորյանի հետ լավ և բովանդակային քննարկում ունեցանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների, Եվրամիության ներգրավվածության հարցերով», - Թվիթերում գրել է Կլաարը:
Հայկական և ադրբեջանական պաշտոնական աղբյուրները հանդիպման վերաբերյալ առայժմ չեն հաղորդում:
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի և Ադրբեջանի նախագահի խորհրդականի միջև երկու հանդիպում է կայացել այս տարվա գարնանը, ամռանը նախատեսված հանդիպումները պաշտոնական Բաքուն երկու անգամ հետաձգել էր: