Մատչելիության հղումներ

Բրյուսելում հանդիպել են Արմեն Գրիգորյանը, Հիքմեթ Հաջիևն ու Տոյվո Կլաարը


Բրյուսելում հանդիպել են Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

ԵՄ պաշտոնյան թվիթերում լուսանկար է հրապարակել` կից գրելով, որ ուրախ է նման ձևաչափով արդեն երկրորդ հանդիպումը հյուրընկալելու համար:

Արմեն Գրիգորյանն ավելի վաղ «Ազատությանը» հայտնել էր, որ նախատեսված է հանդիպում Հիքմեթ Հաջիևի հետ` քննարկելու Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր:

Նրանց նախորդ հանդիպումը կայացել էր մարտի վերջին Բրյուսելում՝ Եվրամիության հարկի տակ, ըստ ԵՄ դիվանագիտական ծառայության հաղորդագրության, «առաջ մղելու երկու երկրների միջև մի շարք խնդիրների լուծում գտնելու ջանքերը»։

Դրան հաջորդել էր օրեր անց` ապրիլի 6-ին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

Իսկ մայիսի 13-ին Դուշանբեում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը:

XS
SM
MD
LG