Ռուսաստանի Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, նախկին փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը պնդում է, որ արևմտյան պետությունները կանխամտածված կերպով տապալում են Հարավային Օսիայում և Աբխազիայում ստեղծված իրավիճակին նվիրված ժնևյան քննարկումների ձևաչափը։
«Գլխավոր զսպող մեխանիզմը, որ ապահովում էր տարածաշրջանում կայունությունն ու կանխատեսելիությունը, 2008-ին հրավիրված Միջազգային ժնևյան քննարկումներն են։ Դրանց մասնակցում են Սուխումի, Ցխինվալի, Թբիլիսիի ինչպես նաև ՄԱԿ-ի միջնորդությամբ՝ Ռուսաստանի, ԱՄՆ, ԵՄ և ԵԱՀԿ ներկայացուցիչները։
Վերջին ամիսներին, սակայն, մտահոգում է այն հանգամանքը, որ ԵՄ, ԱՄՆ և Շվեյցարիան, Ուկրաինայում ծավալված իրադարձությունները որպես պատրվակ օգտագործելով, փորձում են տապալել Ժնևյան քննարկումների աշխատանքը», - Telegram-ում գրել է Կարասինը՝ նշելով, որ վերջին անգամ այս այս ձևաչափում քննարկումներ կազմակերպվել են 2021 թվականի դեկտեմբերին։
«Դա շատ վտանգավոր է, քանի որ կարող է հանգեցնել մտածված սադրանքների», - գրել է Կարասինը։