Մատչելիության հղումներ

ԵՄ-ն կողմերին կոչ է անում՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները


ԵՄ իշխանությունները Լեռնային Ղարաբաղում հակամարտող կողմերին կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները, ասվում է Եվրոպական միության արտաքին գործերի ծառայության հայտարարության մեջ։

«Եվրամիությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք բռնկվել են Ադրբեջանի և Հայաստանի ուժերի միջև Լաչինի միջանցքի շուրջ և շփման գծի այլ մասերում: Ցավոք, այդ բախումներն արդեն հանգեցրել են մարդկային զոհերի և տուժածների», - ասվում է հայտարարության մեջ։

«Անհրաժեշտ է թուլացնել լարվածությունը, լիովին հարգել հրադադարը և վերադառնալ բանակցային սեղան, որպեսզի դրանց հիման վրա գտնվեն իրավիճակի կարգավորման ուղիներ», - ասվում է նաև փաստաթղթում։

Շփման գծում իրավիճակը լարված է օգոստոսի 1-ից։ Հայկական կողմը հաղորդել է երկու զոհի, ադրբեջանականը` մեկի մասին: Լարվածության առթիվ իրենց անհանգստությունն են հայտնել նաև ՆԱՏՕ-ն, ԵԱՀԿ -ն։

XS
SM
MD
LG