Մատչելիության հղումներ

ԱԹՍ հարվածներ Սարատովի, Վորոնեժի և Կուրսկի շրջաններին


Էնգելսի ավիաբազայից բարձրացող ծուխ, Սարատովի շրջան, 20-ը մարտի, 2025թ․
Էնգելսի ավիաբազայից բարձրացող ծուխ, Սարատովի շրջան, 20-ը մարտի, 2025թ․

Ռուսական Սարատով և Էնգելս քաղաքները մարտի լույս 28-ի գիշերն ԱԹՍ հարձակման են ենթարկվել։ Նահանգապետ Ռոման Բուսարգինը հայտնել է, որ պաշտպանության նախարարությունից տեղեկություն են ստացել անօդաչու թռչող սարքերի սպառնալիքի մասին։

Ռուսական տելեգրամյան ալիքները՝ վկայակոչելով տեղի բնակիչներին, հայտնում են, որ գիշերը երկնքում բազմաթիվ պայթյուններ են լսվել։

«Ռոսավիացիան» հայտարարել է, որ Սարատովի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը։

Ուկրաինական լրատվամիջոցները, վկայակոչելով աշխարհագրական տվյալները, հայտնում են, որ Սարատովում «հարվածը» եղել է Գիտահետազոտական ինստիտուտին։

ASTRA-ն էլ գրում է, որ թիրախը հնարավոր է տեղական նավթավերամշակման գործարանն է եղել։

Ըստ նահանգապետի՝ նախնական տեղեկություններով տուժածներ կամ քաղաքացիական օբյեկտների ավերածություններ չկան։

Սարատովի մարզը բազմիցս է հայտնվել ԱԹՍ-ների թիրախում, մասնավորապես, Էնգելսի մերձակայքում գտնվող ռազմական օդանավակայանի պատճառով։

Վորոնեժի շրջանի իշխանությունները նույնպես հայտնել են խոցված 30 անօդաչու թռչող սարքերի մասին։ Ըստ նահանգապետի՝ տուժածներ չկան։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է մարտի լույս 28-ի գիշերը ուկրաինական 78 անօդաչու թռչող սարքեր որսալու մասին․ 32-ը՝ Վորոնեժի, 19-ը՝ Սարատովի, 17-ը՝ Կուրսկի շրջանի վրա։ ԱԹՍ-ներ են խոցվել նաև Բելգորոդի, Լիպեցկի, Ռոստովի և Տամբովի շրջաններում։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG