Մատչելիության հղումներ

ԱՄՆ Պետդեպը լարվածությունն անհապաղ թուլացնելու կոչ է անում


Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:
Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:

Միացյալ Նահանգները հայտարարում է, որ խորապես մտահոգված է և ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ինտենսիվ մարտերին, որոնք հանգեցնում են մարդկային կորուստների։

«Մենք կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հետագա սրացումից խուսափելու համար։ Լարվածության վերջին աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող մնացած հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը» ,- ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունում։

Երկուշաբթի օրվանից շփման գծում լարված է: Հայկական կողմը հաղորդել է երկու զոհի, ադրբեջանականը` մեկի մասին:

Լարվածության առթիվ իրենց անհանգստությունն են հայտնել նաև ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն, ԵԱՀԿ -ն։

Օգոստոսի 2-ին Ստեփանակերտը հայտնեց, որ Բաքուն պահանջել է Արցախ-Հայաստան երթևեկությունը նոր երթուղով կազմակերպել։ Բաքվի պահանջին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն է արձագանքել` նշելով, որ Արցախը Հայաստանի հետ կապող երթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով կազմակերպելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ։

XS
SM
MD
LG