Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ն կոչ է անում ձեռնարկել անհրաժեշտ միջոցները՝ դեէսկալացիա հաստատելու ուղղությամբ


ԵԱՀԿ -ն իր ծայրաստիճան անհանգստությունն է հայտնել Հարավային Կովկասում գրանցված բախումների և զոհերի առթիվ։

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Լեհաստանի նախագահությունը կոչ է արել հայկական և ադրբեջանական կողմերին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ դեէսկալացիա հաստատելու և երկխոսությունը վերսկսելու համար։

«Մենք հավատարիմ ենք մնում աջակցելու բոլոր ջանքերին, որոնք ուղղված են տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը», - ասված է թվիթերյան գրառման մեջ:

Երկուշաբթի օրվանից Արցախում լարված իրավիճակ է: Հայկական կողմը հաղորդել է երկու զոհի, ադրբեջանականը` մեկի մասին:

ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն իրենց անհանգստությունն են հայտնել աճող լարվածության առթիվ:

Շփման գծի լարվածության այս ֆոնին` երեկ Ստեփանակերտը հայտնեց, որ Բաքուն պահանջել է Արցախ-Հայաստան երթևեկությունը նոր երթուղով կազմակերպել։ Այսօր Բաքվի պահանջին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էր արձագանքել` նշելով, որ Արցախը Հայաստանի հետ կապող երթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով կազմակերպելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ։

XS
SM
MD
LG