Մատչելիության հղումներ

Բայրամովը զգուշացրել է Հայաստանի հետ բանակցային գործընթացի ձգձգումների ռիսկերի մասին


Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով, արխիվ
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով, արխիվ

Բանակցային գործընթացի բանակցությունների արհեստական ձգձգումը «լուրջ ռիսկեր է պարունակում», հայ - ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու գործընթացի մասին այսօր զգուշացրել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ Բաքվում կայացած մամուլի համատեղ ասուլիսում։

«Այսօր հանդիպմանը քննարկեցինք Հարավային Կովկասում հետկոնֆլիկտային կարգավորումը։ Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ հակամարտությունը մնացել է անցյալում, և կայուն խաղաղության համար համագործակցություն է անհրաժեշտ։ Բոլոր կողմերը լիարժեք և անվերապահ պետք է կատարեն եռակողմ համաձայնությունները։ Բանակցային գործընթացի արհեստական ձգձգումն իր մեջ լուրջ ռիսկեր է պարունակում», - ասել է Բայրամովը:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում երեկ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, իսկ այսօր՝ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG