Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու օրակարգով, այսօր ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն՝ ընդունելով՝ Հայաստանում Սերբիայի դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին:
ԱԺ նախագահը Երևանում մշտական դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը հայ-սերբական հարաբերությունների զարգացման և համագործակցության լավագույն խթանն է համարել՝ առանձնացնելով նաև բարեկամական խմբերի ակտիվ շփումները ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի, ՍԾՏՀ-ի շրջանակներում:
Քննարկվել են հայ-սերբական բազմոլորտ համագործակցության զարգացման հեռանկարները:
Սիմոնյանն այսօր ընդունել է նաև Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գուննար Շելլենբերգերի գլխավորած պատվիրակությանը, քննարկել տարածաշրջանում տևական խաղաղությանն ու անվտանգությանն առնչվող, 44-օրյա պատերազմին հաջորդող մարդասիրական խնդիրներին վերաբերող հարցեր: