Մատչելիության հղումներ

Բորիս Ջոնսոնը հրաժարական ներկայացրեց


Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հաշված րոպեներ առաջ վարչապետի նստավայրի առջև հնչեցրած իր ելույթում հայտարարեց հրաժարականի մասին։

Ջոնսոնի խոսքով, սակայն, առաջիկայում ինքը կշարունակի կատարել բրիտանական կառավարության ղեկավարի պարտականությունները մինչև իշխող Պահպանողական կուսակցության նոր առաջնորդի ընտրությունը։ Նա ասաց, որ կուսակցության նոր ղեկավարի ընտրության ժամանակացույցը հրապարակվելու է վաղը։

Իր հրաժարականի ելույթում Բորիս Ջոնսոնը կարճ ուղերձով դիմեց Ուկրաինայի ժողովրդին՝ հայտարարելով, որ չնայած իր պաշտոնանկությանը` Միացյալ Թագավորությունը ռուսական ներխուժմանը հակազդելու գործում շարունակելու է աջակցել ուկրաինացի ժողովրդին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG