Մատչելիության հղումներ

Առաջիկա ժամերին Բորիս Ջոնսոնը հրաժարական կներկայացնի


Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնսը այսօր հրաժարական կներկայացնի։ Այս մասին, վկայակոչելով բրիտանական կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները, հաղորդում են մի շարք լոնդոնյան լրատվամիջոցներ։

ITV հեռուստաընկերության տեղեկություններով` Ջոնսոնը վարչապետի պաշտոնը լքելու մասին հայտարարությամբ հանդես կգա առաջիկա ժամերին։

Այս տեղեկատվությունը հաստատում են նաև BBC-ի մի շարք աղբյուրներ։

Daily Mirror-ի աղբյուրները պնդում են, որ Մեծ Բրիտանիայի կառավարության աշխատակազմին արդեն իսկ տեղեկացրել են վարչապետի սպասվող հրաժարականի մասին։

Sun օրաթերթի թղթակցի փոխանցմամբ, Ջոնսոնը կշարունակի կատարել կառավարության ղեկավարի պարտականությունները մինչև Պահպանողական կուսակցության նոր առաջնորդի ընտրությունը։ Այն, ըստ լրատվամիջոցի, կայանալու է առաջիկա շաբաթներին։

XS
SM
MD
LG