Մատչելիության հղումներ

Բայրամով․ «Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիան հեշտ չի անցնի»


«Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիան հեշտ չի անցնի», - այսօր Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Սահմանազատումը ընդհանուր առմամբ, երկարատև գործընթաց է և, հաշվի առնելով Ադրբեջանի և Հայաստանի նախկինում եղած հարաբերությունները, կարծում ենք, որ այն հեշտ չի անցնի», - նշել է Բայրամովը։

Խոսելով սահմաններում տիրող կացության մասին՝ Ադրբեջանի արտգործնախարար մերժել է զորքերի հայելային հետքաշման մասին Երևանից հնչող առաջարկները։

«Հայաստանը առաջարկում էր լարվածության թուլացմանն ուղղված քայլեր ձեռնարկել՝ մասնավորաբար սահամններից հետ քաշել զորքերն ու սահմանապահներին։ Ադրբեջանական կողմը, սակայն, հրաժարվել է դրանից, քանի որ սահմանների պաշտպանությունը Ադրբեջանի պարտքն է և սահմանադրական իրավունքը», - հայտարարել է ադրբեջանական դիվանագիտության ղեկավարը։

XS
SM
MD
LG