Մատչելիության հղումներ

Երևանը կրկին հայտարարում է զորքերի հայելային հետքաշման անհրաժեշտության մասին


Պաշտոնական Երևանը, դատապարտելով ադրբեջանական գործողությունների հետևանքով ՀՀ ԶՈՒ զինծառայողի սպանությունը, ընդգծում է` այս և նմանօրինակ միջադեպերը, հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները ավելի են հիմնավորում Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային հետքաշման և սահմանագոտում դիտորդական առաքելություն տեղակայելու անհրաժեշտությունը:

«Կարևոր ենք համարում նաև, որ Ադրբեջանի սադրիչ գործողություններին ու հայտարարություններին պատշաճ գնահատական տրվի միջազգային հանրության կողմից», - ասված է Հայաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ:

Այսօր, ըստ ՊՆ-ի` Հայաստանի սահմանագոտու արևմտյան ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով զոհվել է ԶՈՒ զինծառայող, սերժանտ Հրաչ Մանասարյանը, ևս մեկ զինծառայող ստացել է վիրավորում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է, թե հայ զինծառայողը զոհվել է իրենց ստորաբաժանումների գործողությունների հետևանքով:

XS
SM
MD
LG