Մատչելիության հղումներ

Բրիտանական կառավարության երկու առանցքային նախարարներ լքում են պաշտոնները


 Ռիշի Սունակ
Ռիշի Սունակ

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ռիշի Սունակը հրաժարական է տվել՝ հայտարարելով, որ բրիտանական հանրությունը կառավարությունից ակնկալում է «ճիշտ, գրագետ և լուրջ աշխատանք»։

Վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով զբաղեցրած պաշտոնին հրաժեշտ է տալիս նաև առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը։

«Մեծ պատիվ էր կատարել այդ դերը, բայց, ցավում եմ, որ այլևս չեմ կարող շարունակել մաքուր խղճով», - Թվիթերում գրել է Ջավիդը։

Երկու նախարարների հրաժարականը հաջորդում է Բորիս Ջոնսոնի հայտարարությանը, որում վարչապետը ներողություն է խնդրել կուսակիցներից մեկի՝ Քրիս Փինչերի նշանակման համար, որը մեղադրվում է երկու հարբած տղամարդկանց նկատմամբ ոտնձգությունների մեջ:

Նախօրեին հրաժարականներ են ներկայացրել նաև իշխող կուսակցության՝ երիտասարդության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Բիմ Աֆոլամին և Մարոկկոյում Մեծ Բրիտանիայի առևտրային ներկայացուցիչ Էնդրյու Մարիսոնը։

Հրաժարականների շարքն իր հերթին, տեղի է ունենում Ջոնսոնի նկատմամբ ներկուսակցական բուռն քննադատության ֆոնին։ Անցած ամիս Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունը անվստահություն հայտնելու գործընթաց էր սկսել, որը, սակայ, ձախողվել էր։ Այդ նախաձեռնության պատճառը համաճարակի օրերին ծագած սկանդալն է, երբ պարզվել է, որ խիստ լոքդաունի պայմաններում վարչապետը մի քանի անգամ խախտել է կարգը և մասնակցել ընկերական երեկույթների, արգելված հավաքույթները հիմնականում կազմակերպվել են Ջոնսոնի առանձնատանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG