Մատչելիության հղումներ

Վոլկովը Պապիկյանին է ներկայացրել Արցախում ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը


Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Արցախում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին:

Վոլկովը Պապիկյանին է ներկայացրել Արցախում Ռուսաստանի խաղաղապահ ստորաբաժանման պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը և ընթացիկ զարգացումները:

Զրուցակիցները բարձր են գնահատել տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանն ուղղված Ռուսաստանի ջանքերը, Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության ընթացքն ու արդյունավետությունը, ինչպես նաև կարծիքներ փոխանակել տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ:

Հանդիպմանը մասնակցել է նաև դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը:

Հազարավոր ռուս խաղաղապահներ Արցախում են նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն, որտեղ նշվում է, որ զորակազմը տեղակայվելու է 5 տարի ժամկետով, որը ևս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջի, որ առաքելությունը դուրս բերվի Ղարաբաղից: Բաքուն բազմիցս հայտարարել է, թե Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր։


XS
SM
MD
LG