Մատչելիության հղումներ

ԵՄ-ն ուսումնասիրում է ռուս օլիգարխների սառեցված ակտիվների օգտագործման հնարավորությունը


Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայեն, արխիվ
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայեն, արխիվ

Եվրամիությունն ուսումնասիրում է ռուս օլիգարխներին պատկանող և պատժամիջոցների արդյունքում սառեցված ակտիվների՝ Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնման համար օգտագործման հնարավորությունը։ Այս մասին գերմանական ZDF հեռուստաալիքի եթերում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Նրա խոսքով՝ այժմ այս հարցով զբաղվում են փաստաբանները։ «Իմ կարծիքով՝ Ռուսաստանը պետք է իր ներդրումը կատարի [Ուկրաինայի վերականգնման գործում]», - Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է ֆոն դեր Լայենը:

Ապրիլի սկզբին Եվրամիությունը հայտնել էր, որ պատերազմի սկսվելուց հետո եվրոպական երկրները սառեցրել են ռուսական ակտիվները՝ 29,5 մլրդ եվրոյի չափով։ Կրեմլը դա անվանել էր «օրինական ձեռնարկատերերի կողոպուտ»։

Ուրսուլա ֆոն դեր Լայենը նաև ասել է, որ Ուկրաինայի երկարաժամկետ վերականգնումը պետք է ընթանա Եվրամիությանն անդամակցելու համար երկրին անհրաժեշտ բարեփոխումներին զուգահեռ: Որպեսզի ուկրաինական հայտը հաստատվի, երկիրը պետք է համապատասխանի եվրոպական չափանիշներին քաղաքական, տնտեսական և իրավական ոլորտներում։

XS
SM
MD
LG