Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, հայտնում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Նիստին մասնակցում է նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Միրզոյանը երեկ է մեկնել Դուշանբե։ Նա նախ հանդիպում ունեցավ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, ապա տեղի ունեցավ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
Հանդիպման մեկնարկին Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է՝ Հայաստանը եղել և շարունակում է հավատարիմ մնալ երեք երկրների ղեկավարների միջև բոլոր պայմանավորվածությունների և հայտարարությունների իրականացմանը։
Երեք երկրների արտգործնախարարները քննարկել են եռակողմ հայտարարությունների պայմանավորվածությունների կատարման ընթացքը, տարածաշրջանային կոմունիկացիաների և տնտեսական կապերի ապաշրջափակմանը, սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրին առնչվող հարցեր: