Մատչելիության հղումներ

Հայաստանի ՊՆ-ն հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակոցների մասին Բաքվի հաղորդումը


Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական կողմի հաղորդումը, թե մայիսի 9-ի երեկոյան Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։

Հայաստանի ռազմական գերատեսչությունը շեշտում է՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ հանդես է եկել իրականության հետ կապ չունեցող հայտարարությամբ։

«Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո», - ասված է Հայաստնի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։

Այսօր ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մասնավորապես հայտնել էր, թե մայիսի 9-ին հայկական կողմը Բասարկեչարի շրջանի (Վարդենիսի շրջան) դիրքերից ընդմիջումներով կրակոցներ է արձակել Քելբաջարի (Քարվաճառի) շրջանի ուղղությամբ։

XS
SM
MD
LG